Բաղադրամասեր

1,5 կգ մեկ դդումին՝

70 գ բրինձ,

70 գ կարագ,

70 գ ալուչա,

25 գ շաքար,

30 գ չամիչ,

200 գ խնձոր,

1 գ ծեծած դարչին,

աղը՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Դդումը լվանալ, վերևի մասը կտրել, որից հեսո պտղային փափուկ մասը կորիզների հետ գդալով հեռացնել և մի անգամ էլ լվանալ։ Փափուկ մասից հեռացնել կորիզները և մանր կտրտել, ավելացնել եփած բրինձ, լվացած չամիչ, կորիզը հանած ալուչա, կլպած և մանր կտրտած խնձոր, շաքար, ծեծած դարչին և լավ խաոնել։

Պատրաստած խառնուրդը լցնել դդումի մեջ և ծածկել կտրած վերնամասով։ Դրանից հետո դդումը դնել յուղ քսած տապակը և ջեռոցում խորովել։

Լցոնած դդումը մատուցել կտորներով՝ վրան յուղ լցրած։