Բաղադրամասեր

բրինձ - 200 գր

խաղողի տերևներ - 400 գր

ձեթ - 3 ճգ

սոխ - 1 գլուխ

սխտոր՝ըստ ճաշակի

մաղադանոս - 0.5 փունջ

սամիթ

նանա՝ ըստ ճաշակի

կիտրոն - 1 հատ

ընկույզ - 100 գր

աղ

աղացած սև, կարմիր պղպեղ:

Պատրաստման եղանակը

Տապակի մեջ բովել ընկույզը:

Սոխը մանր կտրատել:

Ընկույզը վերցնել տապակի վրայից, նույն տապակի մեջ տաքացնել բուսայուղը և տապակել սոխը:

Բոված ընկույզը և սխտորը մանրացնել, ավելացնել սոխերածին, ավելացնել նախապես կիսախաշ բրինձը և լավ խառնել:

Համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել քերիչով անցկացրած մի փոքր կիտրոնի կեղևը, լավ խառնել:

Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել, ամանի մեջ լցրած խճողակին ավելացնել կտրատած կանաչին, կես կիտրոնի հյութը, լավ խառնել:

Խաղողի լվացած տերեների վրա խճողակ դնել և փաթաթել տոլմաները:

Փաթաթված տոլմաները դնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ձիթայուղ, եռացրած ջուր, ափսեով ծածկլե, որպեսզի տոլմաները չքանդվեն, կափարիչով փակել և դնել գազօջախին:

Բարձր կրակով հասցնել եռման աստիճանի, հետո կրակն իջեցնել և եփել մինչև պատրաստ լինելը: Մատուցել սառը վիճակում: