Բաղադրամասեր

75 գ բրինձ,

50 գ դդում,

150 մլ ջուր,

50 մլ կաթ.

5 գ կարագ կամ բու­սա­կան յուղ

Ծի­րա­նա­չիր կամ սա­լո­րա­չիր

Պատրաստման եղանակը

Լավ մաք­րած և լվա­ցած բրինձը ջրով ե­փել:

10-15 րո­պե ան­ց ա­վելաց­նել մաքր­ված և կտ­րատ­ված դդումը:

Եփել մինչև բո­լոր բա­ղադրա­մա­սե­րը լավ եփ­վեն:

Ա­վե­լաց­նել ե­ռա­ցող կաթը, կրա­կից վերց­նե­լուց հե­տո ա­վե­լաց­նել կա­րագ կամ բուսա­կան յուղ և տրո­րել։

Փոր­կա­պություն ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հա­մար կա­րե­լի է շի­լայի մեջ բրն­ձի հետ միա­սին հենց սկզ­բից լավ լվա­ցած և մանր կտ­րատած ծի­րա­նա­չիր կամ սա­լո­րա­չիր ա­վե­լաց­նել: