Բաղադրամասեր

պահածոյացված եգիպտացորեն - 200 գր,

գազար - 3 հատ,

խնձոր - 2 հատ,

հավի կրծքամիս - 750 գր,

չամիչ - 3 ճ/գդ,

ձիթապտուղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի միսն ու խնձորը փոքր կտորների ենք բաժանում, գազարն անցկացնում քերիչով:

Լցնում ենք կտրատած ձիթապտուղները, եգիպտացորենը և չամիչը: Աղցանին աղ ու պղպեղ ենք ցանում: Ցանկության դեպքում կարող եք մայոնեզ ավելացնել: