Բաղադրամասեր

Բրաունիի համար՝

Մուգ շոկոլադ ՝ 2 հատ,

Կարագ՝ 100գր,

Ձու՝ 2 հատ,

Ալյուր՝ 3 ճաշի գդալ,

Շաքարավազ՝ 100 գր,

Չիզքեյքի համար՝

Կաթնաշոռային պանիր՝ 200 գր,

Սպիտակ շոկոլադ՝ 2 հատ,

Ձու ` 1 հատ

Պատրաստման եղանակը

Հալեցնում եք մուգ շոկոլադը՝ կարագով: Հարում եք ձուն՝ շաքարավազով: Երկու խառնուրդները միացնում եք իրար: Ավելացնում եք ալյուր և կրկին խառնում: Առանձին հալեցնում եք սպիտակ շոկոլադը: Խառնում եք կաթնաշոռային պանիրը` ձվի և հալեցված սպիտակ շոկոլադի հետ:

Լցնում եք մուգ շոկոլադային խառնուրդը կարագով քսված կաղապարի մեջ, վրայից լցնում եք սպիտակ շոկոլադե խառնուրդը: Եփում եք 150 աստիճանի տակ՝ 55 րոպե: Հանում եք կաղապարից և զարդարում շոկոլադե փաթիլներով: