Բաղադրամասեր

100գ սև շոկոլադ

180գ սերուցքային կարագ

200գ շականակագույն շաքարավազ

4 հատ հավի ձու

100գ ցորենի ալյուր

100գ հունական ընկույզ

Պատրաստման եղանակը

Շոկոլադը մանրեցնել և սերուցքային կարագի հետ դնել ջրային բաղնիքի վրա, անընդմեջ հարել փայտե գդալով։ Ստացված պինդ զանգվածը հանել կրակի վրայից և թողնել սառչի։

Միևնույն ժամանակ ձվերը խառնել 100գ շականակագույն շաքարավազի հետ, ձուն ջարդել առանձին ամանի մեջ և հարել, մաս մաս ավելացնել շաքարավազը։ Հարել կարելի է և ձեռքով և հարիչով, բայց ոչ ավել քան 2-3 րոպե։

Սուր դանակով մանրեցնել ընկույզը, նախապես կարելի է տապակել։

Շոկոլադի վրա ավելացնել մնացած շաքարավազը, այնուհետև ալյուրը և մանրեցված ընկույզը և լավ խառնել։

Ավելացնել շաքարի և ձվի զանգվածը և լավ խառնել շոկոլադե զանգվածի հետ։ Խմորի գույնը պետք է ստացվի համասեռ։

Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան։ Թավայի վրա դնել սննդային թուղթ։ Վրան լցնել խմորը և թխել 25-30 րոպե։