Բաղադրամասեր
1 կգ. տավարի մսին՝
500 գ կարտոֆիլ,
300 գ կաղամբ, բազուկ,
200 գ գազար, սոխ,
3 ճաշի գդալ տոմատի մածուկ,
3-4 հատ դափնու տերև,
ձիթայուղ,կարագ 150գր,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախապես տավարի միսը խաշել, այնուհետև կտրատել ոչ շատ մեծ կտորներով և ավելացնել արգանակի մեջ: Մանր կտրատել կաղամբը, գազարը, բազուկը, սոխը, կարտոֆիլը: Այնուհետև բազուկը տապակել կարագի մեջ, ավելացնել տոմատի մածուկը և այդպես եփել 10 րոպե:
Ձեթի մեջ տապակել սոխը, այնուհետև գազարը: Եռացած արգանակի վրա ավելացնել կարտոֆիլը , այնուհետև կաղամբը, բազուկը նախապես եփված տոմատի մածուկով և շարունակել եփել այն 15 րոպե:
Այս ամենին ավելացնել գազարը սոխով տապակված, մաղադանոսը, դափնու տերևները, պղպեղը, աղը և շարունակել եփել 20-30 րոպե: