Բաղադրամասեր

տավարի աղացած միս – 1.5 կգ,

բլղուր – 0.5 կգ,

աղ, սև և կարմիր պղպեղ,

սոխ – 1 կգ,

յուղ – 3 – 4 ճ. գդ.

Պատրաստման եղանակը

Բլղուրը գոլ ջրով թրջել, թողնել: Միսը երկրորդ անգամ աղալ, խառնել բլղուրին: Աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Սոխը մանր կտրատել, առատ յուղով տապակել: Սոխեռածին կարմիր պղպեղ ցանել, կարելի է նաև մի փոքր չոր կանաչի փշրել:

Մսի խառնուրդից գդալով դնել ափի մեջ, տափակեցնել, փոս անել կենտրոնում, համեմված սոխեռած դնել, ապա փակել և կլորացնել` քյուֆթայի ձև տալով: Պատրաստի քյուֆթաները շարել սկուտեղի վրա, եփել աղաջրում մինչև եփվող գնդիկները ջրի երես բարձրանան: