Բաղադրամասեր
4 հատ ձու,
1,5 բաժակ շաքարավազ ,
1,5 բաժակ ալյուր,
1 բաժակ մածուն,
մի պտղունց փխրեցուցիչ,
1 թ գդ սոդա,
ձիթայուղ,
վանիլին
Պատրաստման եղանակը
Սկզբում առանձնացնում ենք ձվի դեղնուցները սպիտակուցներից և միքսերով լավ տրորում շաքարավազի հետ, մինչև լավ սպիտակի, ավելացնում ենք մածունը։
Քիչ - քիչ ավելացնում ենք ալյուրը, սոդան, ձեթը կամ կարագը (կարագով ավելի լավ և համեղ է ստացվում):
Ուրիշ ամանի մեջ լավ հարում ձվի սպիտակուցները, մինչև պինդ փրփուր դառնա:
Ավելացնում ենք մնացած խմորին, լավ խառնում ` մինչև դառնա միատարր զանգված։
Մինչ այդ ջեռոցը տաքացնում ենք 175-180, ստացված զանգվածը լցնում ենք լավ ձեթոտած ամանի մեջ և թխում։
Մինչև թխածքի տեսք չունենա, ջեռոցի բերանը չբացել: