Բաղադրամասեր

3 ճաշի գդալ սերուցքային կարագ,

2 ճաշի գդալ ցորենի ալյուր,

2 բաժակ կաթ,

մի պտղունց աղ

Պատրաստման եղանակը

Ամանի մեջ լցնել կաթ և տաքացնել։ Եռացնել պետք չէ։

Թավայի մեջ հալեցնել կարագը, մարմանդ կրակի վրա։

Ավելացնել ալյուրը և լավ խառնել փայտե գդալով։

Դանդաղ հարելով ավելացնել կաթը։ Անընդմեջ հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան։

Սոուզը հասցնել եռման, խառնել և եռացնել 1-2 րոպե։ Սոուզը պետք է պնդանա, որից հետո ավելանել աղ։ Անջատել կրակը և սոուզի վրա դնել կարագ, որպեսզի առտաքին շերտ չառաջանա։