Բաղադրամասեր

բազուկ - 2 հատ,

գազար - 1 հատ,

սոխ - 1 հատ,

տոմատի մածուկ - 2 ճգ,

սխտոր - 2 պճեղ,

սև և կարմիր պղպեղ,

աղ,

ձեթ

Պատրաստման եղանակը

Սոխը մաքրել, մանր կտրատել և ձեթի մեջ տապակել: Ավելացնել մանր քերիչով անցկացրած գազարը: Տապակել 4-5 րոպե:

Ավելացնել մանր քերիչով անցկացրած բազուկը և տապակել 15 րոպե: 15 րոպեից ավելացնել տոմատի մածուկը, ճզմած սխտորը, մանր կտրատած մաղադանոսը, համեմել աղով և պղպեղներով: Շարունակել եփել ևս 3-5 րոպե: Մատուցել սառը վիճակում: