Բաղադրամասեր

200 գ սուկի,

50 գ գլուխ սոխ,

10 գ գինու քացախ,

50 գ պրաս,

50 գ պոմիդոր,

30 գ բուլղարական տաքդեղ,

աղը, պղպեղը, կանաչին՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սուկին մաքրել ջլերից, կտրտել 50 —60 գրամանոց կտորներով, դարսել ճենապակյա կամ կավե ամանում, վրան ցանել աղ, պղպեղ, ավելացնել քացախ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել:

Ամանը ծածկել և 14—16 ժամ դնել սառը տեղ՝ բաստուրմա ստանալու համար: Բաստուրման շարել շամփուրների վրա և խորովել թեժ կրակով (աոանց բոցի), պարբերաբար շամփուրը շրջելով, որպեսզղի մսի կտորներր հավասարաչափ խորովվեն։

Խորովածը մատուցել սկուտեղում,շուրջը դասավորել մսի հետ բաստուրմա արած գլուխ սոխ կամ կանաչ սոխի սոխառած, խորոված բուլղարական տաքդեղի հետ կիսած պոմիդոր, կանաչի: