Բաղադրամասեր
5 ոչ մեծ կարտոֆիլ,
250-300 մլ կաթ,
250-300 գր ալյուր,
3-4 կտոր սխտոր,
3 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
3+2 ճաշի գդալ բուսական յուղ,
Աղ, մաղադանո
Պատրաստման եղանակը
Մաքրում եք և կտրատում կարտոֆիլը 4 մասի, լցնում ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլը), աղ և եփում: Մի քիչ սառելուց հետո ջրի հետ, որում այն եփվել է, լցնում եք բլենդերի մեջ և հարում մինչև շիլայանման զանգված ստանալը: Այնուհետև ավելացնում եք սխտոր, ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, կանաչի և աղ՝ մոտավորապես մեկ թեյի գդալ: Լավ խառնում եք և թողնում 20 րոպե խմորը հանգստանա: Տապակում եք տաքացրած թավայում, քիչ քանակությամբ բուսական յուղով՝ միջին տրամագծով բարակ նրբաբլիթներ: