Բաղադրամասեր

200 գ կանաչ լոբուն՝

30 գ բուլղարական տաքդեղ,

40 գ գազար,

30 գ նեխուր,

3 գ սխտոր,

40 գ պոմիդոր,

20 գ արևածաղկի ձեթ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կանաչ լոբին ընտրել, լվանալ, թելերը մաքրել, ծղոտաձև կտրտել, աղ գցած ջրում եփել և մաղով քամել: Գազարը, բուլղարական տաքդեղը, նեխուրը, սխտորը կտրտել ծղոտաձև, դնել կաթսան, վրան ջուր լցնել այնքան, որ մթերքները միայն ծածկվեն և եփել:

Դրանից հետո բանջարեղենի վրա ավելացնել կանաչ լոբին, կտրտած պոմիդոր, լցնել արևածաղկի ձեթ, և մարմանդ կրակով եփել մինչև պատրաստ լինելը։ Կանաչ լոբին բանջարեղենի հետ մատուցել վրան մաղադանոս ցանած: