Բաղադրամասեր
3 հատ կարտոֆիլ,
50 գր պանիր,
20 գր կարագ,
աղը,պղպեղը,մաղադանոսը՝ ըստ ճաշակի,
ձիթայուղ,
Լցոնի համար՝
400 գր դդմիկ,
1 հատ տաքդեղ,
2 հատ լոլիկ,
3 պճեղ սխտոր,
1 գլուխ սոխ,
50 գր (չոր) պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը քերում ենք, խառնում քերած պանրի ու հալեցրած կարագի հետ, այնուհետև աղ ու պղպեղ ենք ցանում:
Ձևամանին ձիթայուղ ենք քսում, այնուհետև լցնում ենք կարտոֆիլի խառնուրդը և թխում ենք 30 րոպե, 200 աստիճան ջերմաստիճանում: Սոխը կտրատում ենք, տապակում ձիթայուղով: Ավելացնում ենք մաքրած, լվացած ու կտրատած դդմիկն ու տաքդեղը: 10 րոպե հետո ավելացնում ենք աղը, պղպեղը և ճզմած սխտորը (ցանկության դեպքում կարող ենք կանաչի ավելացնել):
Ստացված խառնուրդը լցնում ենք կարտոֆիլային զանգվածի վրա, ապա շարում ենք կտրատած լոլիկն ու քերած պանիրը: Պիրոգը թխում ենք 30-35 րոպե: