Բաղադրամասեր
Գազար՝ 10 գ.,
Կաղամբ՝ 30 գ. ,
Կարտոֆիլ՝ 30 գ. ,
Կանաչ ոլոռ՝ 5 գ. ,
Ջուր՝ 120 մլ,
Կարագ՝ 3 գ. ,
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը լավ լվանալ:
Գազարը մանր կտրտել, շոգեխաշել քիչ քանակի ջրում 10 րոպե, ավելացնել մանր կտրտած կաղամբը, կտրատած կարտոֆիլը, կանաչ ոլոռը, եռացող ջուր և եփել մինչև պատրաստ լինելը։
Պատրաստի բանջարեղենը անցկացնել մաղով, ավելացնել քիչ աղ, հասցնել եռման ջերմաստիճանի և ավելացնել կարագը։