Բաղադրամասեր

5 հատ հավի ձու,

1 բաժակ կեֆիր,

3 բաժակ ցորենի ալյուր,

1 թեյի գդալ փխրեցուցիչ

400 գ 35%-անոց թթվասեր,

3 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձուն և 2 բաժակ շաքարավազը հարել, ավելացնել կեֆիրը, փխրեցուցիչը, մաղել ալյուրը և խառնել։ Խմորը լցնել կարագով պատած ամանի մեջ։ Թխել 40 րոպե, 180 աստիճանում։ Կորժը սառեցնել և բաժանել 2 մասի։

Պատրաստել կրեմը։ Թթվասերը միացնել 1 բաժակ շաքարավազով և խառնել։ Խմորի մեկ շերտի վրա դասավորել բանանը, պատել կրեմով, փակել խմորի մյուս շերտով, որի վրա նույնպես դասավորել բանանը և պատել կրեմով և թողնել 1 ժամ։ Տորթի վրա շաղ տալ քերած շոկոլադ։