Բաղադրամասեր
4 ձու,
կես բաժակ շաքարավազ,
վանիլին,
կես բաժակ ալյուր,
2 թեյի գդալ սերուցքային կարագ,
2 թեյի գդալ մեղր,
քարորդ բաժակ հարած սերուցք,
1 բանան,
չորացրած մրգեր, հատապտուղներ,
քերած շոկոլադ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր, այդ ընթացքում խմորը հարելով Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի
Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել Պետք չէ երկար թխվի, 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի
Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում, կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև հատապտուղներով: Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և միևնույն ժամանակ հասարակ դեսերտ է: