Բաղադրամասեր

2 հատ բանան,

600 գրամ ելակ,

2 ճաշի գդալ ալյուր,

1 հատ ձու,

250 մլ կաթ,

50 գրամ կաթնային շոկոլադ,

50 գրամ շաքարավազ,

6 շերտ խմոր

Պատրաստման եղանակը

Պատրաստենք կրեմը։ Ձուն շաքարավազը, ալյուրը միախառնել: Այս ընթացքում եռացնել կաթը։

Այնուհետև ձվից, շաքարավազից և ալյուրից ստացված զանգվածը լցնել կաթի մեջ։ Կաթի մեջ լցնել նաև մի քանի հատ ելակ։ Թողնել կրակին մինչև խտանալը։

Բանանն ու ելակը կտրատել:

Խմորի վրա քսել կրեմը, շարել բանանն ու ելակը, այդպես անել բոլոր շերտերը, վերջում կրեմը քսել։Մնացած ելակն ու բանանը ցանկության դեպքում շարել տորթի վրա։