Բաղադրամասեր
500 գ հասած բանան,
180 գ շաքարավազ,
1 ճ/գ վանիլ,
1 թ/գ կիտրոնաթթու,
1 հատիկ անիսոն (бадьян)
Պատրաստման եղանակը
Բանանները տրորեք պատառաքաղով: Ավելացրեք շաքարավազը, վանիլն ու անիսոնը, կիտրոնաթթուն: Խառնուրդը դրեք կրակին:
Երբ խառնուրդը եռա՝ անջատեք: Մի քանի ժամ անց մուրաբան հասցրեք եռման և անջատեք եռալուց 10 րոպե անց: Լցրեք ապակե շշերի մեջ և դրեք սառնարանը: Աղանդերը ստացվում է շատ համեղ, փափուկ և նուրբ: