Բաղադրամասեր
150 գ ոչխարի մսին՝
20 գ հալած յուղ,
25 գ գլուխ սոխ,
150 գ բամիա,
80 գ պոմիդոր,
15 գ լիմոնի հյութ,
աղը, պղպեղը, համեմը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կտրտած ոչխարի միսը յուղով տապակել մինչև կիսապատրաստ լինելը։
Սոխաոած պատրաստել: Բամիայի մանր տեսակները լվանալ և զգուշությամբ պոչերը հեռացնել։ Պոմիդորր կլպել և մանր կտրտել:
Ոչխարի մսի տապակած կտորները դնել խոր կաթսայի մեջ, ավելացնել սոխառածը, բամիան, պոմիդորը, աղ, պղպեղ, համեմ, քիմոնի հյութ և վրան լցնել տաք ջուր այնքան, որ մթերքները միայն ծածկվեն։ Կաթսան փակել և միսը այղպես խաշել մինչև պատրաստ լինելը։
Ոչխարի միսը մատուցելիս վրան լցնել խաշելու ժամանակ գոյացած հյութից։