Բաղադրամասեր

Լցոնի համար՝

ընկույզ - 250 գր,

շաքարի փոշի - 250 գր,

դարչին - 0,5 թ/գդ,

մեխակ - 1 պտղունց,

Օշարակի համար՝

շաքարավազ - 200 գր,

ջուր - 200 մլ ,

կիտրոնի հյութ - 1 ճ/գդ ,

Խմորի համար՝

ձու - 1 հատ ,

կաթ - 200 մլ,

կարագ - 50 գր,

աղ - 1 պտղունց ,

ալյուր - 500 գր ,

Բակլավային քսելու համար՝

ձվի դեղնուց - 1 հատ,

ջուր - 1 թ/գդ ,

կարագ - 50 գր,

Շերտերին քսելու համար՝

կարագ - 100 գր,

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Լցնում ենք ալյուրը, ավելացնում աղը, այնուհետև ալյուրի մեջտեղում անց ենք բացում և կոտրում ձուն: Ավելացնում ենք հալեցրած կարագը և տաք կաթը: Խմորը 10 րոպե հունցում ենք, պետք է ստանանք ձեռքերին չկպչող խմոր: Հունցելուց հետո ծածկում ենք և 30 րոպեով թողնում, որ հանգստանա:

յնուհետև խմորը բաժանում ենք 20 միանման մասերի և ծածկում սիբիչով: Վերցնում ենք առաջին խմորը և օվալաձև բարակ գրտնակում: Բացված շերտին հալեցրած կարագ ենք քսում: Նույնը կրկնում ենք մյուս խմորների հետ:

Պատրաստում ենք լցոնը: Ընկույզը մանրացնում ենք և խառնում շաքարի փոշու, դարչինի և մեխակի հետ: Խմորի վրա մի քիչ լցոն ենք շաղ տալիս:

Մետաղական ձողի (կամ մատիտի) օգնությամբ, փաթաթում ենք շերտը:

Այժմ հավաքում են խմորը ձողի վրա: Ձողը հանում ենք և խմորի ծայրերը ներս մտցնում: Յուղաթղթապատ ձևամանի մեջ շարում ենք խմորները: Ձվի դեղնուցն ու 1 թ/գդ ջուրը հարում ենք և քսում բակլավայի վրա: Թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 10 րոպե, այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք 180-ի: Բակլավաներին քսում ենք հալեցրած կարագը և շարունակում թխել 40 րոպե:

Պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, հասցնում եռման, ավելացնում ենք շաքարավազն ու կիտրոնահյութը և խառնում այնքան, մինչև շաքարավազը լիովին հալչի: Թողնում ենք հովանա:

Բակլավայի վրա լցնում ենք օշարակն ու թողնում 4-5 ժամ, որպեսզի վերջինս ներծծվի: