Բաղադրամասեր
100 գ ոչխարի մսին՝
100 գ բադրիջանի խավիար,
20 գ հալած յուղ,
25 գ գլուխ սոխ,
50 գ տոմատի խյուս,
25 գ շվեցարական պանիր,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի միսը կտրտել, մսաղացով աղալ, ավելացնել աղ, պղպեղ, խաոնել և յուղով տապակել:
Խճողակին սոխառած ավելացնել:
Առոանձին պատրաստել բադրիջանի խավիար և տոմատի խյուս։
Յուղ քսած տապակի վրա լցնել մի շերտ բադրիջանի խավիար, այնուհետև սոխառածի հետ խառնած տապակած միս, իսկ դրա վրա նորից դնել մի շերտ բադրիջանի խավիար, վրան լցնել տոմատի խյուս, ցանել տրորած պանիր և 15—-20 րոպե դնել ջեռոցը։