Բաղադրամասեր
200 գ բադրիջան,
25 գ գլուխ սոխ,
50 գ պոմիդոր,
20 գ ձեթ,
2 գ սխտոր,
70 գ մածուն,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
նախապատրաստած բադրիջանը կլոր-կլոր կտրտել, աղ անել և 10—15 րոպե հետո մզել ու ձեթով տապակել:
Կաթսայի մեջ դնել մի շերտ տապակած բադրիջան, այնուհետև մի շերտ սոխառած, իսկ վրայից մի շերտ կիսած պոմիդոր և 5—10 րոպե դնել ջեռոցը։
Սխստորով մածունը մատուցել աոանձին։