Բաղադրամասեր
3 կգ վարունգին ՝
աղ – 100 գ,
շաքարավազ – 100 գ,
քացախ – 450-500 գ 6%-անոց,
դափնու տերև – 10 հատ,
սև հատիկ պղպեղ – 50 հատիկ,
կարմիր պղպեղ – 5 հատ,
բուրավետ պղպեղ – 50 հատիկ,
մեխակ – 40 հատ
Պատրաստման եղանակը
Վարունգները լավ լվանալ և թողնել սառը ջրի մեջ 6-8 ժամ: Երկու կողմից էլ պոչիկները հեռացնել, հոսող ջրով լվանալ:
Վարունգները դասավորել բանկայի մեջ, ավելացնել համեմունքները:
Եռացած ջուր լցնել մինչև վարունգները ծածկվեն, կափարիչը փակել, թողնել մնա:
Ի դեպ, ցանկալի է, որ պղպեղի հատիկները ևս լվացվեն, իսկ պղպեղը լվանալուց բացի կտրել օղակ-օղակ:
Ջուրը թափել:
Պատրաստել մարինադը. 1,5 լիտր ջուրը, քացախը, աղը, շաքարավազը խառնել:
Եռացնել, լցնել վարունգների վրա: Կափարիչներով ծոծկել և ստերիլիզացնել բանկաները եռացող ջրի մեջ 15-20 րոպե:
Որպեսզի վարունգները չփափկեն, անհրաժեշտ է փակելուց հետո սառեցնել բանկաները: