Բաղադրամասեր

շամպինիոն -1 կգ

սոխ -1 գլուխ

պանիր -150 գրամ

պաքսիմատ -1 ճաշի գդալ

ձեթ

աղ, սև պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սնկերի ոտիկները զգուշությամբ հեռացնել, գլխիկները համեմել աղով և շարել ջեռոցի նախապես յուղով պատված տապակի մեջ:

Սոխն ու սնկի ոտիկները կտրատել և բուսայուղի մեջ տապակել, աղ և պղպեղ ցաներ և 5 րոպե եփել:

Ավելացնել պաքսիմատը, խառնել, թողնել սառչի:

Այնուհետև ավելացնել քերած պանրի մի մասը, խառնել և լցոնել գլխիկները:

Պանրի մյուս մասը լցնել լցոնած սնկերի վրա և դնել ջեռոցը 10-15 րոպե (200 աստիճան):