Բաղադրամասեր

Աղաջրի համար՝ 1 լ ջուր,

120 գ աղ

Պատրաստման եղանակը

Խաղողի մատղաշ տերևները լվանալ, այնուհետև խնամքով դարսել բանկայում, վերևից դնել մաքուր լվացած տափակ քար, որպեսզի խաղողի տերևները կիպ կպած մնան, որից հետո վրան լցնել աղաջուր (աղաջուրը պետք է խաղողի տերևից 3 — 4 սմ բարձր լինի)։ Աղը դրած խաղողի տերևն օգտագործում են տոլմա պատրաստելու համար։ Խաղողի տերևը գործածելուց առաջ պետք է 3—5 ժամ թրջոց դնել, յուրաքանչյուր ժամը մեկ անգամ փոխելով ջուրը: