Բաղադրամասեր
1կ գ ծովատառեխ,
6 ճաշի գդալ խոշոր աղ ,
10 հատ հատիկավոր պղպեղ ,
3 ճաշի գդալ շաքարավազ,
3-4 հատ դափնու տերև,
1 լիրտ ջուր
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնել ջուր և եռացնել,ավելացնել շաքարավազը, խոշոր աղը, հատիկավոր պղպեղը և դափնու տերևները: Մարմանդ կրակի վրա եփել 7-10 րոպե:
Սենյակային ջերմաստիճանում հալեցված ձկները լավ լվանալ և ամբողջովին դնել խորը ամանի մեջ:
Պատրաստի մարինադը սառեցնել և լցնել ձկների վրա: Դնել սառնարան և պահել 3 օր:
3 օրից հանել սառնարանից և կտրատել ձեր նախընտրսծ ձևով: