Բաղադրամասեր

5 հատ կարտոֆիլ,

2 հատ գազար,

2 հատ ճակնդեղ,

100 գ կանաչ գարոխ,

100 գ թթու կաղամբ,

3 հատ թթու վարունգ,

1 հատ սոխ, Աղ ըստ ցանկությամբ,

2 ճաշի գդալ բուսական յուղ,

աղացաշ սև պղպեղը՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Գազարը, ճակնդեղը և կարտոֆիլը խաշել մինչ եփվելը։ Մաքրել կեղևից և կտրատել փոքր կառակուսիկների։ Հնարավոր է նաև թխել բոլոր բաղադրամասերը, նախորոք հատ - հատ փաթատելով ալյումինաթղթի մեջ։ Թխել 200 աստիճանում, մոտ 40 րոպե։

Սոխը և թթու վարունգը կտրատել ավելի փոքր կառակուսիկների, քան բանջարեղենը։ Կաղամբը բարակ կտրատել, այնպես, որ համար լինի խառնել աղցանում։

Միացնել բոլոր բաղադրամասերը, ավելացնել ձեթ, աղ, պղպեղ և խառնել։