Բաղադրամասեր
Կարմիր լոբի-1 տուփ,
Տավարի ֆիլե-200 գրամ,
Սոխ-1 հատ,
Պղպեղ-1 հատ,
Սխտոր-2 պճեղ,
Ընկույզ-50 գրամ,
Համեմ-1 փունջ,
Ձեթ-4/5 ճաշի գդալ,
Աղացած սև պղպեղ-ըստ ճաշակի,
Խմելի-սունելի-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը քառակուսիներով կտրատել և եփել: Սոխը կիսալուսանաձև կտրատել: Պղպեղը բարակ շերտերով կտրատել: Ընկույզը մանր կտրատել: Սխտորը ճզմել:
Համեմը մանր կտրատել: Կարմիր լոբու վրա լցնել սոխը, ապա տավարի ֆիլեն, պղպեղը, սխտորը, համեմը, ընկույզը: Այն աղով, պղպղեով և խմելի-սունելիով համեմել: Վրան 4-5 ճաշի գսակ ձեթը լցնել, ապա խառնել: