Բաղադրամասեր

կարտոֆիլ - 2 հատ,

խոզի միս 250 գրամ,

պանիր-150 գրամ,

ձու-2 հատ,

սոխ-1 հատ,

գազար-1 հատ,

ճակնդեղ - 1 հատ,

սալորաչիր - 100 գրամ ,

մայոնեզ, աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սալորաչրի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 2 րոպե, ապա հանել և կտրատել: Կարտոֆիլը եփել և մանր կտրատել:

Միսը եփել, ապա խորանարդիկներով կտրատել, սոխը մանր կտրատել:

Ճակնդեղն ու գազարը եփել, ապա քերիչով անցկացնել: Խաշած ձուն կտրատել, պանիրը քերիչով անցկացնել:

Ափսեի մեջ աղցանը շերտերով դասավորել՝ կարտոֆիլ, ապա մայոնեզ, սոխ, միս-մայոնեզ, գազար-մայոնեզ, սալորաչիր-մայոնեզ, ճակնդեղ- մայոնեզ, ձու-մայոնեզ, ապա վերջում աղցանի վրան լցնել քերած պանիր: