Բաղադրամասեր
հավի ֆիլե - 500գր,
ձու - 7 հատ ,
սոխ - 200գր,
աղ - ըստ ճաշակի,
մայոնեզ - ըստ ճաշակի,
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն եփում ենք մինչև պատրաստ լինի (եռալուց հետո 20 րոպե եփել)։ Թողնում ենք սառչի և մանր կտրատում: Մանր կտրատում ենք նաև սոխը, վրան եռման ջուր լցնում և թողնում 10 րոպե, այնուհետև թափում ջուրը և լվանում սառը ջրի մեջ (դա արվում է նրա համար, որ սոխը չդառնանա)։ Ձվերն առանձին-առանձին հարում ենք և համեմում աղով:
Հարած ձուն լցնում նախապես տաքացրած և ձիթայուղով պատված թավայի մեջ և տապակում։ Նրբաբլիթը շրջում ենք մյուս երեսի վրա և այդ կողմից ևս տապակում։ Պատրաստի նրբաբլիթները սառեցնում ենք և ուղղանկյունաձև կտրատում, ապա ավելացնում ենք կտրատված ֆիլեն, աղը, սոխը և խառնում։ Համեմում ենք աղցանը մայոնեզով, թողնում 15 րոպե և մատուցում:
Ձվով պատրաստված նրբաբլիթները հետաքրքիր համ են տալիս աղցանին։ Կարող եք նաև թարմ վարունգ ավելացնել, որը թեթևություն կհաղորդի աղցանին։