Բաղադրամասեր
կիտրոն - 0,5 հատ,
կարմիր լոբի - 400 գր,
կծու պղպեղ - 1 հատ,
պահածոյացված եգիպտացորեն - 200 գր,
ավոկադո - 1 հատ,
քաղցր պղպեղ - 1 հատ,
կանաչ սոխ - 1 կապ,
թարմ վարունգ - 1 հատ,
կիտրոնի հյութ - 2 ճ․գ,
բուսայուղ - 2-3 ճ․գ,
հավի փափկամիս - 200 գր,
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կծու և քաղցր պղպեղները մաքրել սերմերից, լվանալ։
Կծու պղպեղը կտրատել բարակ օղակաձև, իսկ քաղցրը ՝ խորանարդաձև։
Վարունգը լվանալ, կտրատել խորանարդաձև, սոխը կտրատել օղակաձև։ Ավոկադոն կիսել ,մաքրել սերմերն ու կեղևը և կտրատել խորանարդաձև։
խորանարդաձև կտրատել նաև հավի փափկամիսը և ցողել կիտրոնի հյութով։
Կաթսայի մեջ լցնել պղպեղը , վարունգը , կանաչ սոխը , կտրատած ավոկադոն, խառնել , ավելացնել եգիպտացորենը և լոբին, համեմել աղով , բուսայուղով։
Լցնել աղցանամանի մեջ և մատուցել։