Բաղադրամասեր
0,5 կգ տավարի մսին ՝
5 հատ ձու,
4 հատ միջին չափի կարտոֆիլ,
4 հատ միջին չափի գազար,
5 հատ միջին չափի թթու վարունգ,
300 գրամ պահածոյացված կանաչ ոլոռ,
300 գրամ թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը և գազարը խաշել: Կտրատել մանր խորանարդիկներով:
Նույն ձևով կտրատել միսը և թթու վարունգը:
Մանրացնել ձվի դեղնուցը և սպիտակուցը: Կտրատած բաղադրիչները խառնել, ավելացնել ոլոռը:
Հավասար քանակով մայոնեզն ու թթվասերը խառնել, ավելացնել աղցանին: Զարդարել ըստ ճաշակի և մատուցել: