Բաղադրամասեր

հավի փափկամիս - 100 գր,

պանիր մոցարելլա - 50 գր,

կարմիր տաքդեղ - 0,5 հատ,

գազար - 0,5 հատ,

լոլիկ - 1 հատ,

վարունգ - 1 հատ

մակարոն - 1 բուռ,

սև ձիթապտուղ - մի քանի հատ,

ձիթայուղ, աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը 1.5-2 սմ հաստությամբ կտրատում ենք, վրան ըստ ճաշակի համեմունքներ լցնում և տապակում: Գազարը, տաքդեղը, լոլիկը, վարունգը, ձիթապտուղները և հավի փափկամիսը կտրատում ենք:

Մակարոնը եփում ենք: Բոլոր բաղադրիչները լցնում ենք աղցանամանի մեջ:

Այնուհետև ավելացնում ենք մոցարելլան և ըստ ճաշակի զարդարում: