Բաղադրամասեր
Աղցանի տերևներ- 5 հատ
Հավի կրծքամիս- 400գր.
Ձու-2 հատ
Սխտոր-1 պճեղ
Լոլիկ- 1 հատ
Պանիր-200գր.
Չորահաց- 200գր.
Մայոնեզ
Կիտրոնահյութ-1 ճ/գ
Ձիթայուղ- 50գր.
Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Քաղցր մանանեխ- 2թ/գ
Պատրաստման եղանակը
Խորանարդաձև կտրտել հացի կտորները և դնել ջեռոց, մինչև վարդագունի:
Այնուհետև ձվերը և հավի միսը խաշել, թողնել սառչի:
Սառչելուց հետո հավի միսը խորանարդաձև կտրտել և տապակել: Սխտորը ճզմել, լցնել ամանի մեջ:
Լվանալ աղցանի տերևները,կտրտել և լցնել սխտորով ամանի մեջ:
Ավելացնել տապակած կրծքամսի խորանարդիկները:
Պատրաստել սոուսը:
վերցրեք 2 ձվի դեղնուց և հարեք մանանեխի հետ, ավելացրեք կիտրոնահյութ, աղ, սև պղպեղ, լավ հարեք և ավելացրեք 50 գր. ձիթայուղ:
Սոուսը լցնել սխտորով ափսեի մեջ, ավելացնել մայոնեզը և խառնել զանգվածը:
Այնուհետև լցնել մատուցելու համար նախատեսված ափսեի մեջ, վրան կտրտել լոլիկը, ապա չորահացը, իսկ վերջում վրան քերել պանիրը:
Մատուցել, իսկ համտեսելուց անմիջապես առաջ միայն խառնել, որպեսզի չորահացը չհասցնի փափկել: