Բաղադրամասեր
պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,
պահածոյացված ոլոռ – 1 տուփ,
հավի կրծքամիս – 1 կտոր,
խաշած ձու – 2 հատ,
ապուխտ – 100 գ,
թթվասեր ըստ ճաշակի,
մայոնեզ ըստ ճաշակի,
աղ ըստ ճաշակի,
պղպեղ ըստ ճաշակի,
կանաչի ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Եգիպտացորենն ու ոլոռը քամել:
Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել:
Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել: Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել:
Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել: