Բաղադրամասեր

200 գ արագ եփվող մակարոն,

160 գ տավարի միս,

30 գ գազար,

50 գ սպիտակ կաղամբ,

30 գ կարմիր բողկ,

115 գ սխտոր,

50 գ սոխ,

40 գ քաղցր պղպեղ,

30 գ սոյայի սոուս,

20 գ սև աղացած պղպեղ,

20 գ կարմիր աղացած պղպեղ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Մակարոնը եփել և քամել։

Բուսական յուղի վրա խաշել մանր կտրատած բանջարեղենները, սոխը, գազարը, կարմիր բողկը, կաղամբը, քաղցր պղպեղը։

Միսը կտրատել փոքր կտորների, եփել ձեթի մեջ, ավելացնել համեմունքները և մի քիչ եփել։

Ամանի մեջ լցնել մակարոնը վրան ավելացնել միսը և լավ խառնել։ Մատուցել տաք կամ սառը վիճակում։