Բաղադրամասեր
0,5 կգ հորթի միս, ձու - 4 հատ վարունգ մարինացված - 6 հատ սխտոր - 3 ատամիկ ընկույզ - 1 բաժակ մայոնեզ աղ պղպեղ սև
5 հատ թթու վարունգ,
5 հատ ձու,
3 պճեղ սխտոր,
1 բաժակ ընկոևյզ,
աղը, պղպեղը, մայոնեզը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հորթի միսը եփում ենք կաթսայի մեջ, ապա համեմում ենք աղով ու պղպեղով: Միսը կամ մանր կտրատում ենք, կամ թել-թել անում:
Թթու վարունգներն անցկացնում ենք մանր քերիչով, ապա խառնում մանր կտրատած սխտորի հետ:
Եփած ձուն անցկացնում ենք քերիչով:
Ընկույզը մանր կտրատում ու մի քանի րոպե բովում ենք չոր տապակի մեջ:
Առաջին շերտը դնում ենք տավարի միսը, երկրորդ շերտը վարունգն ու սխտորը, երրորդը՝ ձվի շերտն է: Բոլոր շերտերը պատում ենք մայոնեզով, ապա լցնում ենք ընկույզն ու պահում ենք սառնարանում: