Բաղադրամասեր

սև հաց - 6 կտոր,

բազուկ - 150 գր

կիտրոնի հյութ - 50 մլ,

մայոնեզ - 6 ճ/գդ ,

ձուկ - 1 հատ(ծովատառեխ)(сельд),

ժելատին - 1,5 թ/գդ ,

ջուր - 70 մլ ,

աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բազուկը խաշում ենք, մաքրում և ոչ մեծ կտորների բաժանում։

Ժելատինը թրջում ենք ջրում։ Բազուկը բլենդերի մեջ ենք դնում, ավելացնում ենք մայոնեզ, մի քիչ աղ ենք անում և բլենդերի մեջ մանրացնում, որ խյուս դառնա։ Լցնում ենք կիտրոնի հյութն և բազուկը համտեսում։ Այն պետք է թթվաշա-քաղցր հաճելի համ ունենա։ Ժելատինը տաքացնում ենք (բայց չենք եռացնում) և լցնում խյուսի մեջ։ Նորից լցնում ենք բլենդերի մեջ, որ համասեռ զանգված ստանանք։

Հացի վրա դնելուց առաջ բազուկը թողնում ենք , որ լավ կպնի։ Տարեկանի հացը կլոր-կլոր կտրում ենք։ Հացի վրա ենք դնում ծովատառեխի կտորները։

Եթե աղանդերի համար բարձր մետաղական օղակներ ունենք, ավելի լավ։ Դրանով կտրում ենք հացը և մուսը վրան լցնում ։ Եթե մետաղական օղակներ չունենք, ապա մեզ օգնության կգան գրասենյակային ֆայլերը։ Միացման մասերը ստեպլերով ամրացնում ենք։ Ձևամանը հագցնում ենք հացի վրա և բազուկով մուսը լցնում վրան։ 1 ժամով տեղափոխում ենք սառնարանը։

Ձևամանները հանում ենք անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի մուսի ծայրերը չսևանա։ Վրան կարող ենք բարակ շերտով բուսայուղ քսել։ Մատուցելուց առաջ զարդարում ենք կիտրոնով և կանաչիով։