Բաղադրամասեր

100 գ ծովախեցգետին,

1 փոքր պեկինյան կաղամբ,

1 թթու խնձոր,

1 փոքր նարինջ,

2 ճաշի գդալ քացախ,

2 պճեղ սխտոր,

1 ճաշի գդալ ձեթ,

սամիթ,

100 մգ կարագ,

աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Նախ ծովախեցգետինները լավ լվանալ, մաքրել և եթե ցանկանում եք կարող եք մի փոքր եփել։

Նարինջն ու խնձորը խորանարդաձև կտրատել, վրան ավելացնել քացախ, աղ և լավ խառնել։

Կարագն ու սխտորը լավ խառնել ծովախեցգետնի հետ, համեմել աղով պղպեղով և ավելացնել նարջի և խնձորի վրա։

Վերջում ավելացնել պեկինյան կաղամբը և ձեթը։ Լավ խառնել և մատուցել։ Մատուցելուց առաջ ավելացնել սամիթ