Բաղադրամասեր
3 հատ կարտոֆիլ,
3 հատ գազար,
4 հատ ձու,
300 գ անյուղ երշիկ,
1 հատ սոխ,
4-5 հատ մարինացված վարունգ,
1 տուփ կանաչ գարոխ,
կանաչի, մայոնեզ, աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, գազարը, ձուն խաշել և խորանարդիկներով կտրատել, ավելացնել մանրացված վարունգը, երշիկը, սոխը: Այս ամենին ավելացնել գարուխը, կտրատված կանաչին, համեմել աղով և մայոնեզ անել: