Բաղադրամասեր

1 կգ ցորենին`

400 գ ընկույզի միջուկ, կամ 400 գ նուշ,

1 կգ չամիչ,

400 գ քունջութ

Պատրաստման եղանակը

Նախապատրաստած ցորենը 1 ժամ թրջել սառը ջրում։ Դրանից հետո ցորենը քամել մաղով կամ քամիչով, ցամաքացնել և լցնել տապակը։ Այնուհետև, անընդհատ խաոնելով, բովել մարմանդ կրակի վրա 15 — 20 րոպե, որից հետո պաղեցնել։ Բոված ցորենը խառնել քունջութի, ջարդած ընկույզի և ընտրած ու լվացած չամչի հետ։