Բաղադրամասեր
սունկ- 2.5 կգ
աղ 100 գրամ
սև պղպեղ
դափնու տերև
սխտոր:
Պատրաստման եղանակը
Սունկը մաքրել, լվանալ, վրան սառը ջուր լցնել և դնել սառնարանում:
Հաջորդ օրը ջուրը թափել, սունկը հոսող ջրով լվանալ և շարել մեծ ամանի մեջ:
Շերտ առ շերտ վրան աղ ցանել և համեմունքներ դնել:
Վրան ծանրություն դնել:
Սունկը պատրաստ կլինի 1,5 ամիս անց:
Պատրաստի սունկը պահել սառնարանում:
Մատուցելիս սնկի վրա կարելի է ձիթայուղ և սուխ ավելացնել: