Բաղադրամասեր
բողկ - 100 գր,
գազար - 2 հատ,
համեմ - 5 ճյուղ,
հազարի թերթեր - 1 կապ,
կանաչ սոխ- մի քանի ճյուղ,
սխտոր - 1 պճեղ,
պանիր ֆետա - 50 գր,
խնձոր - 0.5 հատ,
ձիթայուղ - 3 ճ/գդ,
կիտրոնի հյութ - 3 ճ/գդ,
նռան հյութ - 1.5 թ/գդ,
աղ - 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Բոլոր կանաչիները կտրատում ենք: Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք փոքրիկ ամանի մեջ և խառնում: Գազարն անցկացնում ենք քերիչով, բողկը՝ մանր կտրատում, իսկ սխտորը ճզմում ենք:
Այնուհետև բարակ կտորներով կտրատում ենք խնձորը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում սոուսը:
Վերջում խորանարդիկներով կտրատում ենք ֆետան և լցնում աղցանի վրա: