Բաղադրամասեր
1 կգ տավարի փափուկ միս
0,5 կգ ապխտած միս
0,5 կգ հալած պանիր
3 հատ ձու
համեմունքներ
4 ճ/գ ալյուր
4 ճ/գ յուղ
1 տուփ սունկ
Պատրաստման եղանակը
Միսը կտրատել ձեռքի ափի մեծությամբ, բարակ շերտերով, համեմել սև, կարմիր պղպեղով, աղով, արևելյան համեմունքներով:
Կտրտած մսի շերտի մի կեսին դնել ապխտած միսը, պանիրը, մսի մյուս կեսը շուռ տալ վրան և կարել ատամի փայտիկով:
3 ձուն հարել, մսերը թաթախել հարած ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ, յուղով տապակել, շարել ջեռոցի տապակի մեջ:
ԱՌԱՆՁԻՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՆՁՐՈՒԿԸ.
4 ճ/գ ալյուրը բովել 4 ճ/գ յուղի մեջ՝ մինչև վարդագույն դառնալը, քիչ-քիչ ավելացնել 4 բաժակ ջուր, եռացնել այնքան, որ շատ չթանձրանա:
Ավելացնել սունկը և լցնել տապակած մսի վրա, ապա ջեռոցում եփել կես ժամ:
Մատուցել խորանարդաձև կտրատած եփած գազարից, կարտոֆիլից և կանաչ ոլոռից պատրաստած աղցանի մեջ: