Բաղադրամասեր
200 գրամ ելակին ՝ Շաքարափոշի՝ 150գ Դոնդող՝ 15գ Կիտրոն՝ 0,5
0,5 հատ կտրոն,
200 գ շաքարի փոշի,
15 - 20 գ դոնդող
Պատրաստման եղանակը
Սկզբում լվացեք ելակը, այնուհետև հարեք բլենդերով։
Երբ ելակը վերածվի միասեռ զանգվածի, ավելացրեք դոնդողը և թողեք փոքր-ինչ ուռչի:
Ստացված զանգվածին ավելացրեք 125 գ շաքարափոշի և կես կիտրոն, լավ խառնեք:
Ելակի զանգվածով լի կաթսան դնել մեղմ կրակի վրա և դանդաղ խառնել, մինչև դոնդողը ամբողջովին կլուծվի: Ուշադիր եղեք, որ զանգվածը չեռա:
Կաթսան կրակի վրայից իջեցնելուց հետո թողեք, որ զանգվածը սառչի, այնուհետև 5-6 րոպե խառնեք հարիչով: Զանգվածը մի քիչ կխտանա, և գույնը կբացվի:
Վերցրեք կաղապարը, դրեք յուղաթուղթը և լցրեք ելակե զանգվածը:
5-6 ժամ թողեք սառնարանում: Սառչելուց հետո զգուշությամբ հանեք կաղապարից և կտրատեք, կարող եք նաև շաքարի փոշի ցանել: