Բաղադրամասեր

150 գ ոչխարի մսին՝

50 գ գլուխ սոխ,

100 գ կարտոֆիլ,

20 գ հալած յուղ,

100 գ պոմիդոր,

50 գ բադրիջան,

35 գ բուլղարական տաքդեղ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ոչխարի մեջքամիսը մանր կտրտել, աղ ցանել և տապակում յուղով տապակել:

Առանձին- առանձին յուղով տապաակել օղակներով կտրտած գլուխ սոխ, կլոր կտրտած բադրիջան, կիսած պոմիդոր, կարտոֆիլ և բուլղարական տաքդեղ:

Տապական մատուցեցիս կենտրոնում դնել միսը, իսկ շուրջր ձևավորել բանջարեղենը, վրան ցանել մաղադանոս: