Բաղադրամասեր
Հիմքի համար `
Թխվածքաբլիթ – 300 գ
Կարագ – 100 գ
Խճողակի համար `
Եփված խտացրած կաթ
Բանան – 3 հատ
Սերուցք – 450 մլ
Շաքարի փոշի – 2 ճ/գ
Կակաո
Սուրճ
Շոկոլադ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերի միջոցով:
Ավելացնել հալած կարագը, լավ խառնել:
Ստացված զանգվածը դնել կաղապարի մեջ, մի փոքր սեղմել և 20 րոպե դնել սառնարանում:
Հետո զանգվածի վրա հաստ շերտով լցնել եփված խտացրած կաթը:
Կտրատել բանանը և շարել զանգվածի վրա:
Հարել սերուցքը շաքարի փոշու հետ այնպես, որպեսզի ստացվի պինդ զանգված: Ստացված զանգվածը լցնել հրուշակային պարկի մեջ և սկսել ստեղծագործել:
Շաղ տալ կակաո կամ սուրճ, կարելի է վրան լցնել տաք շոկոլադ: