Բաղադրամասեր

1,5 բաժակ ցորենի ալյուրին՝

4 ճաշի գդալ կակաո,

1 ճաշի գդալ լիմոնի հյութ,

200 գ շաքարավազ,

1 թեյի գդալ սոդա,

¼ բաժակ բուսական յուղ,

վանիլի փոշի՝ ըստ ցանկությամբ

մի պտղունց աղ,

200 մլ ջուր,

½ թեյի գդալ լուծվող սուրճ

Պատրաստման եղանակը

Մեծ ամանի մեջ խառնել ալյուրը, աղը, սոդան և կակաոն։ Ուրիշ ամանի մեջ խառնել բուսական յուղը շաքարավազի հետ, ավելացնել սուրճը, լիմոնի հյութը և սոդան, հարել հարիչով, մինչև շաքարավազը ամբողջովին հալվի։ Չոր խառնուրդի վրա ավելացնել հեղուկ խառնուրդը և լավ խառնել։

Կակոի փոխարեն կարող եք օգտագործել սև շոկոլադ։ Դրա համար շոկոլադը պետք է հալեցնել և ավելացնել խմորի վրա:

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Ջեռոցի ամանի վրա քսել յուղը, շաղ տալ ալյուր։ Խմորը լցնել վրան և թխել 40-45 րոպե։ Ստածվախ տորթը սառեցնել: Ըստ ցանկության պատել կրեմով։